https://arm.sputniknews.ru/20200302/aj-um-bolor-ayceluneri-jermutyuny-chapumen-22242448.html
ԱԺ-ում բոլոր այցելուների ջերմությունը չափում են
ԱԺ-ում բոլոր այցելուների ջերմությունը չափում են
Sputnik Արմենիա
ԱԺ–ից խնդրում են գիտակցաբար և առանց որևէ անհանգստության ապահովել առողջության պահպանման տարրական կանոնները և հիգիենան։ 02.03.2020, Sputnik Արմենիա
2020-03-02T14:51+0400
2020-03-02T14:51+0400
2020-03-02T16:56+0400
https://cdn.am.imgsputniknews.ru/img/945/48/9454848_0:0:1600:901_1920x0_80_0_0_a83cce6d10316f3526fb5fca726335aa.jpg
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2020
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/945/48/9454848_152:0:1572:1065_1920x0_80_0_0_8a33a4b0c2193bfc0d6d66da5a91833f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, աժ (ազգային ժողով), կորոնավիրուսը աշխարհում
հայաստան, աժ (ազգային ժողով), կորոնավիրուսը աշխարհում
ԱԺ-ում բոլոր այցելուների ջերմությունը չափում են
14:51 02.03.2020 (Թարմացված է: 16:56 02.03.2020) ԱԺ–ից խնդրում են գիտակցաբար և առանց որևէ անհանգստության ապահովել առողջության պահպանման տարրական կանոնները և հիգիենան։
ԵՐԵՎԱՆ, 2 մարտի — Sputnik. Այսօրվանից ՀՀ խորհրդարանի շենք մուտք գործող ցանկացած անձի` աշխատակցի, հյուրի, այցելուի ջերմությունը կչափեն։ Տեղեկությունը Facebook-ի իր էջում գրել է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի խորհրդական Դավիթ Կարապետյանը։
Կորոնավիրուսի պատճառով Հայաստանն Իրանի հետ անցնում է վիզային ռեժիմի
«Այսօրվանից շենք մուտք գործելիս բոլոր անցակետերում կստուգվի այցելուների մարմնի ջերմաստիճանը։ Շենքի բոլոր հարկերում տեղադրված են ալկոգելեր։
Խնդրում ենք գիտակցաբար և առանց որևէ անհանգստության ապահովել առողջության պահպանման տարրական կանոնները և հիգիենան»,–գրել է նա։
Հիշեցնենք՝ Հայաստանում կորոնավիրուսով վարակվելու առաջին դեպքի մասին հայտնի դարձավ մարտի 1-ի վաղ առավոտյան. վարակվածը 29-ամյա մի տղամարդ է: Նա Իրանից Հայաստան է ժամանել փետրվարի 28-ին: Մարտի 1-ի դրությամբ 32 մարդ մեկուսացվել են Ծաղկաձորի «Գոլդեն փելես» հյուրանոցում։ Բոլորը կորոնավիրուսով վարակված տղամարդու հետ ինքնաթիռում շփված քաղաքացիներ են:
Մարդը հիվանդասենյակում հեռուստացույց է նայում. վարչապետը հայտնել է` ինչպես է զգում հիվանդը
Ինքնաթիռի մյուս ուղևորների նկատմամբ սահմանվել է 14-օրյա տնային հսկողություն. նրանց հորդորել են տնից դուրս չգալ։ Մեկուսացվածներից որոշ մասի մոտ վարակի առկայությունն արդեն հերքվել է, ևս 9-ի թեստերի պատասխանները կառավարությունը կստանա ու կհայտնի առաջիկայում։