Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

ԱԴԾ-ն բռնել է Յարոսլավլի բնակչի. նա մեղադրվում է պետական դավաճանության հոդվածով

Տղամարդուն սպառնում է ընդհուպ ցմահ ազատազրկում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի - Sputnik. Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը (ԱԴԾ) ձերբակալել է Յարոսլավլի բնակչի, որը հավաքել և ուկրաինական հատուկ ծառայություններին էր փոխանցել հատուկ ռազմական գործողության մասնակիցների մասին տեղեկություններ։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԴԾ-ն։
«Ռուսաստանի ԱԴԾ–ի կողմից Յարոսլավլի մարզի տարածքում կանխվել է 1987 թվականին ծնված ՌԴ քաղաքացու հակաիրավական գործունեությունը, որը լրտեսության ձևով պետական դավաճանություն է կատարել», - ասված է հաղորդագրության մեջ:
ԱԴԾ տվյալներով՝ Յարոսլավլի բնակիչն իր նախաձեռնությամբ կապ է հաստատել ուկրաինական հատուկ ծառայությունների ներկայացուցչի հետ, նրա հանձնարարությամբ հավաքել ու փոխանցել ռազմական հատուկ գործողությանը մասնակցող ՌԴ զինծառայողների մասին տեղեկություններ:
Ռուսաստանի 4 քաղաքում ձերբակալել են Ուկրաինայի հատուկ ծառայությունների 5 գործակալի
Համաձայն ՌԴ Քրեական օրենսգրքի 275-րդ հոդվածի (պետական դավաճանություն)` նրան սպառնում է ընդհուպ մինչև ցմահ ազատազրկման պատիժ: Յարոսլավլի դատարանը նրան կալանավորելու որոշում է կայացրել։