ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի – Sputnik. Մոսկվայի Մոսֆիլմովսկայա փողոցի շրջանում գտնվող շենքերից մեկին, նախնական տվյալով, ԱԹՍ է հարվածել: Այս մասին հայտնել Է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը:
«Տուժածներ չկան»- գրել է Սոբյանինը Telegram-ալիքում ։
Բացի այդ, ինչպես նշել է քաղաքապետը, ՌԴ պաշտպանության նախարարության ՀՕՊ ուժերը Մոսկվայի ուղղությամբ թռչող 2 ԱԹՍ են հետ մղել։
Արտակարգ ծառայությունների մասնագետներն աշխատում են բեկորների ընկնելու վայրում։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Պուտինի խոսքով` նպատակը մեկն է` պաշտպանել նրանց, ովքեր 8 տարի շարունակ ծաղրի ու ցեղասպանության են ենթարկվել Կիևի ռեժիմի կողմից, և դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնականացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։