ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի - Sputnik. Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հայտարարել է Լիբանանի հարավում անցած օրը «Հզբոլլահ» շարժման ավելի քան 50 օբյեկտների, այդ թվում՝ հրամանատարական կենտրոնների և ռազմական կառույցների ոչնչացման մասին: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Բանակի հայտարարության համաձայն՝ նախօրեին ՑԱԽԱԼ-ը Լիբանանի հարավում հարվածներ է հասցրել «Հզբոլլահի» թիրախներին և ոչնչացրել է «Հզբոլլահի» զինյալներին, որոնք «գործել են իսրայելցի զինվորների մոտակայքում»:
«Հարվածների շրջանակում ՑԱԽԱԼ-ը Լիբանանի հարավային տարբեր շրջաններում ոչնչացրել է «Հզբոլլահի» ենթակառուցվածքի ավելի քան 50 օբյեկտ», - ասված է մամուլի համար հայտարարության մեջ:
Զինվորականների պնդմամբ՝ խոցված թիրախների թվում եղել են հրամանատարական կենտրոններ, ռազմական կառույցներ և այլ ենթակառուցվածքներ, որոնք, իբր, օգտագործվել են «Հզբոլլահի» զինյալների կողմից իսրայելցի զինվորների և Իսրայել պետության դեմ հարձակումներ նախապատրաստելու համար:
Պաշտոնապես Լիբանանի և Իսրայելի միջև պահպանվում է հրադադարի ռեժիմը, սակայն իսրայելական ավիացիան և հրետանին շարունակում են ամենօրյա հարվածները Լիբանանի տարածքին: «Հզբոլլահ» շարժումը պատասխանում է սահմանային գոտում իսրայելցի զինվորականների վրա հարձակումներով: ՑԱԽԱԼ-ը պարբերաբար մեղադրում է «Հզբոլլահին» հրադադարի ռեժիմը խախտելու մեջ։