ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի – Sputnik. Վրաստանի սահման տանող Գոգավանի անցակետի ճանապարհին ավելի քան 100 մեքենա է մնացել խցանման մեջ, հաղորդում է Sputnik Արմենիայի թղթակիցը տեղից։
Երկգոտի ճանապարհին բեռնատարներ ու մարդատար մեքենաները կանգնած են երկու շարքով։ Խցանումը ձգվում է 1 կիլոմետր։
«Այստեղ ենք եկել Բագրատաշենի անցակետից, այնտեղ իրավիճակն ավելի վատ է, հսկայական հերթ է», – ասաց հանգստյան օրերին Թբիլիսի գնացող ուղևորներից մեկը։
Նրա խոսքով՝ այստեղ իրավիճակն ավելի լավ է։
Ավելի վաղ Sputnik Արմենիան հայտնել էր, որ հսկայական հերթ է գոյացել Հայաստանից Վրաստան տանող ճանապարհին Բագրատաշեն-Սադախլո անցակետի ուղղությամբ։
30 րոպեանոց ճանապարհը քաղաքացիները հաղթահարում են 3-4 ժամում։