Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

ՌԴ ԶՈւ–ն վերահսկողություն է հաստատել Կորչակովկայի և Նովոալեքսանդրովկայի նկատմամբ

ՌԴ ՊՆ–ն տվյալներ է հրապարակել հատուկ ռազմական գործողության ընթացքի վերաբերյալ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի – Sputnik. Ռուսական զորքը վերահսկողության տակ է վերցրել Սումիի մարզի Կորչակովկա և ԴԺՀ–ի Նովոալեքսանդրովկա բնակավայրերի նկատմամբ, հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։
Նշվում է, որ Կորչակովկայի նկատմամբ վերահսկողություն են հաստատել «Հյուսիս» զորախմբի ստորաբաժանումները, իսկ Նովոալեքսանդրովկայի նկատմամբ` «Կենտրոն» զորախմբի ստորաբաժանումները։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։