ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստը: Լուրը հրապարակվել է ՀՀ վարչապետի կայքում։
«Նիստի ընթացքում քննարկվել են ԱԽ իրավասության ընթացիկ հարցեր»,– ասված է հաղորդագրությունում։
Նիստին, բացի ԱԽ անդամներից, մասնակցել են նաև ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը:
Անվտանգության խորհրդի նախորդ նիստն անցկացվել էր մարտի 17-ին։