ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի – Sputnik. Ուկրաինայի զինված ուժերը մեկ օրում 10 անգամ հարվածել են Զապորոժիեի մարզի բնակավայրերին, հարվածների հետևանքով 1 մարդ մահացել է, նաև տուժածներ կան։ Այս մասին հայտնել է մարզպետ Եվգենի Բալիցկին։
«Անցած մեկ օրվա ընթացքում արձանագրվել է Զապորոժիեի մարզի խաղաղ բնակավայրերի վրա նպատակաուղղված 10 հարձակում։ Դժբախտաբար, տուժածներ կան և 1 զոհ», – գրել է Բալիցկին «Max»–ում։
Նրա խոսքով` Բասան գյուղի մոտակայքում ԱԹՍ–ն հարվածել է մի մեքենայի, հարվածի հետևանքով 62–ամյա տղամարդ է մահացել։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Պուտինի խոսքով` նպատակը մեկն է` պաշտպանել նրանց, ովքեր 8 տարի շարունակ ծաղրի ու ցեղասպանության են ենթարկվել Կիևի ռեժիմի կողմից, և դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնականացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։