ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի – Sputnik. Հայաստանն ու Վրաստանը 2029–ին կհյուրընկալեն ՖԻՖԱ–ի երիտասարդական աշխարհի առաջնությունը։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան` հայտի ընդունումը որակելով «պատմական իրադարձություն»։
Տեղեկացվում է, որ Կանադայի Վանկուվեր քաղաքում այսօր կայացել է ՖԻՖԱ-ի գործկոմի նիստը, որի ընթացքում հաղթող է ճանաչվել Հայաստանի ու Վրաստանի՝ մրցաշարը հյուրընկալելու համատեղ հայտը։
«Առաջին անգամ մեր երկիրը կհյուրընկալի համաշխարհային մակարդակի խոշորագույն ֆուտբոլային մրցաշար»,–ասված է հաղորդագրության մեջ։
«Առաջին անգամ մեր երկիրը կհյուրընկալի համաշխարհային մակարդակի խոշորագույն ֆուտբոլային մրցաշար»,–ասված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ 2024թ–ի հունիսին հայտնի դարձավ, որ Հայաստանն ու Վրաստանը միասնական հայտ են ներկայացրել ֆուտբոլի աշխարհի 2029 թվականի երիտասարդական առաջնությունն անցկացման համար։