Ուֆայի քաղաքապետն ու նրա 2 տեղակալները ձերբակալվել են

Ռուսաստանի քննչական կոմիտեն պարզաբանել է, որ քաղաքապետը ձերբակալվել է պաշտոնեական չարաշահումների և կոռուպցիայի կասկածանքով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի – Sputnik. Ուֆայի քաղաքապետ Ռատմիր Մավլիևը ձերբակալվել և տեղափոխվել է ՌԴ քննչական կոմիտե՝ Բաշկորտոստանի Պետրոպավլովսկայա փողոցում գտնվող քննչական վարչություն։
Baza-ի տվյալներով՝ ԱԴԾ աշխատակիցները նրան ձերբակալել են իր գրասենյակում։ Ըստ Mash–ի` քաղաքապետից բացի, ձերբակալվել են նրա տեղակալներ Ռուստամ Խազիևը և Ագարագիմ Կագիրգաջիևը։
Ռուսաստանի քննչական կոմիտեից հայտնել են, որ քաղաքապետը ձերբակալվել է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու կասկածանքով, իսկ վարչակազմի ղեկավարի տեղակալը, վարչակազմի հողային և գույքային հարաբերությունների վարչության պետի տեղակալը և «Ռադուգա» առողջարանի տնօրենին պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեղադրանք է ներկայացվել։
Ըստ նախաքննական մարմնի՝ կասկածյալները կազմակերպել են Ուֆա քաղաքի առողջարաններից մեկի տարածքում գտնվող, ավելի քան 1300 քմ մակերեսով հողամասի ապօրինի օտարում: 2025 թվականին վարչակազմի ղեկավարը, օգտագործելով քաղաքաշինական գործունեության ոլորտում իր լիազորությունները, շինարարական կազմակերպության ներկայացուցչից պահանջել է իրեն փոխանցել կաշառք ՝ ընդհանուր հովանավորչության համար գույքային բնույթի ծառայությունների մատուցման տեսքով։ Խոսքըվերաբերում է կառուցապատողի միջոցների հաշվին ավելի քան 13 միլիոն ռուբլի արժողությամբ հողամասի ձեռքբերմանը, որին հաջորդել է իրավունքների ձևակերպումը՝ ի շահ քաղաքի ղեկավարի։
Հանցավոր գործունեությունը բացահայտվել և կանխվել է Ռուսաստանի քննչական կոմիտեի Բաշկորտոստանի Հանրապետության քննչական վարչության քննիչների կողմից: