Քրեակատարողական ծառայությունը կալանավայրերի համար 227 նոր տեսախցիկ է գնել. մանրամասներ

«Այաս Իմպեքս» ընկերության հետ կնքվել է 27,120 մլն դրամի պայմանագիր։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի – Sputnik. Հայաստանի քրեակատարողական ծառայությունը կալանավայրերի համար 227 տեսախցիկ է գնել։ Այս մասին է վկայում ՔԿԾ–ի ու «Այաս իմպեքս» ՍՊԸ–ի միջև կնքված պայմանագիրը, որին ծանոթացել է Sputnik Արմենիան։
Տեսահսկման սարքավորումների տեղադրումը նախատեսվում է իրականացնել «Սևան», «Նուբարաշեն», «Աբովյան», «Արթիկ», «Վանաձոր», «Գորիս» ու «Վարդաշեն» ՔԿՀ–ներում:
Պայմանագրում նշվում է, որ ձեռք բերված 36 տեսախցիկը 6 ՄՊ պատկերի լուծաչափով են։ Մյուս 191–ը` 4 ՄՊ։ Դրանք ունեն մարդկանց և տրանսպորտային միջոցների ճանաչման համակարգ ու ներկառուցված միկրոֆոն` ձայնագրման համար։
Հայաստանի մայրուղիներում նոր և ժամանակակից տեսախցիկներ կտեղադրվեն. ՆԳ նախարար
Հավաքածուն ներառում է նաև ցանցային տեսագրիչներ, կոմուտատոր, օպտիկական մալուխներ, մետաղական պահարաններ, կոշտ սկավառակներ, մոնիտորներ և համակարգիչներ:
«Այաս Իմպեքս» ընկերության հետ կնքված պայմանագիրի ընդհանուր արժեքը 27,120 մլն դրամ է։
Նշենք, որ ՀՀ կառավարությունը լրացուցիչ տեսախցիկներ գնելու համար 2025 թվականի նոյեմբերին հատկացրել Է 27,1 մլն դրամ։