ԱՄՆ նախագահի մամուլի քարտուղար Քերոլին Լևիտն ակամա «մարգարեացել» է, երբ Դոնալդ Թրամփի մասնակցությամբ միջոցառումից առաջ հայտարարել է, որ դահլիճում «կրակոցներ» կհնչեն։
Լևիտը ոգևորությամբ է խոսել Թրամփի ելույթի մասին լրագրողների հետ ընթրիքի ժամանակ։ Նրա խոսքով՝ ելույթը լինելու էր ամերիկյան նախագահի դասական ոճով։
«Այս ելույթը կլինի զվարճալի, հետաքրքիր, այսօր երեկոյան դահլիճում ինչ-որ «կրակոցներ» կհնչեն, այնպես որ բոլորը պետք է լսեն, դա արտասովոր բան կլինի: Ես անհամբեր սպասում եմ նրա ելույթին», – ասել է նա լրագրողին։
Ապրիլի 25-ի երեկոյան Washington Hilton հյուրանոցի դահլիճում, որտեղ տեղի է ունեցել Թրամփի հանդիսավոր ընթրիքը Սպիտակ տան թղթակիցների հետ, զինված միջադեպ է տեղի ունեցել: Կրակոցների հետևանքով թեթև վիրավորում է ստացել Գաղտնի ծառայության գործակալը։ Թրամփին և այլ բարձրաստիճան հյուրերին շտապ տարհանել են։ Հրաձիգին ձերբակալել են։