Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Եվրոպան «բացառիկ պահ» է ապրում, երբ ԱՄՆ-ի, Չինաստանի և Ռուսաստանի առաջնորդները՝ Դոնալդ Թրամփը, Սի Ծինփինը և Վլադիմիր Պուտինը, կատաղաբար հակադրվում են եվրոպացիներին»։ Ինչպես հայտնում է «France24»-ը, նա այդ մասին ասել է Աթենքում Հունաստանի վարչապետի հետ հանդիպման ժամանակ։
«Այնպես որ հիմա ամենահարմար ժամանակն է մեզ համար ։ Արթնացե՛ք։ Կարծում եմ, որ հենց այս պահը կարող է առանցքային դառնալ Եվրոպայի համար, և դրա համար մի քանի պատճառ կա։ Նախ՝ աշխարհում բոլորը հստակ հասկանում են, որ մենք հիմա ապրում ենք քաոսի աշխարհում։ Երկրորդ՝ բոլորը տեսնում են, որ առաջատար տերությունը՝ ԱՄՆ-ն, կարող է դաշնակից լինել որոշ երկրների համար, բայց այդ դաշնակիցն այնքան էլ հուսալի չէ, և ոչ ոք չի կարող լիովին վստահ լինել, որ նրա վրա կարելի է հույս դնել»,- ասել է նա։
Ֆրանսիայի նախագահը Եվրոպային կոչ է արել նախաձեռնողականություն ցուցաբերել և ամրապնդել իր ինքնուրույն դերը անվտանգության հարցերում։ Նա համարում է, որ միայն ՆԱՏՕ-ի վրա հույս դնելը բավարար չէ Եվրոպական միության առջև ծառացած բոլոր խնդիրները լուծելու համար։
Մակրոնն ընդգծել է Եվրամիության ներսում սեփական պաշտպանական և քաղաքական մեխանիզմների զարգացման անհրաժեշտությունը։