«Խորոված փարթի» և պար. ինչպես են Երևանում նշում Քաղաքացու օրը

Sputnik
Հայաստանում այսօր նշում են Քաղաքացու օրը։ Հայկական լրատվամիջոցների ուշադրությունը սևեռված է Ամիրյան փողոցի վրա. առավոտյան այստեղ տաղավարներ են տեղադրել և խորովածի տեսականի են վաճառում։
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բոլորին հրավիրել էր «խորոված փարթիի», բայց հիմա նա Շիրակի մարզի Մարալիկ քաղաքում է:
Իշխանության ներկայացուցիչներից այստեղ են այցելել նախարարներ Գևորգ Պապոյանն ու Արսեն Թորոսյանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ինչպես նաև իշխող կուսակցության որոշ պատգամավորներ:
Նշենք, որ Հանրապետության հրապարակ տանող բոլոր փողոցները վաղ առավոտից փակվել են. ավտոմեքենաները չեն կարողանա այդ հատվածներով երթևեկել մինչև ապրիլի 26-ը՝ ժամը 01։00-ն։