ԵՐԵՎԱՆ, 25 ապրիլի – Sputnik. Արագածոտնի մարզի Ալագյազ համայնքում տեղի է ունեցել հունահռոմեական ոճի ըմբիշներ Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոցի հիմնարկեքի արարողությանը: Այս մասին հայտնում է ՀՀ կառավարությունը։
Հիմնարկեքի արարողությանը ներկա է գտնվել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Մարզադպրոցը կառուցվում է Քաղաքաշինության կոմիտեի համակարգմամբ։
«Շենքը բաղկացած է երկու մասից՝ մոտ 100 հանդիսատեսի համար նստատեղերով դահլիճ և երկհարկանի սպասարկող հատված։ Առաջին հարկում տեղակայված են լինելու նախամուտք, հանդերձարաններ, լողավազան, շոգեբաղնիք, բժշկի և մարզիչի սենյակներ, սանհանգույցներ, պահեստ։ Երկրորդ հարկում նախատեսվել են ֆիզիկական պատրաստվածության և մարզասարքերի դահլիճ ու վարչական սենյակներ։ Մարզադպրոցն ունենալու է նկուղ, որտեղ կարող են անցկացվել սեղանի թենիսի մարզումներ։ Կառույցն ունենալու է հաշմանդամություն ունեցող անձանց մատչելի տեղաշարժն ապահովող թեքահարթակներ և վերելակ։ Տարածքում առկա մանկապարտեզի անավարտ կառույցն ապամոնտաժվելու է։ Մարզադպրոցի շենքից բացի տեղակայվելու են կոյուղաջրերի մաքրման կայան և ﬔքենաների կայանատեղի»,– ասված է հաղորդագրությունում։
Փաշինյանը և Ամոյան եղբայրները ստորագրել են սերունդներին ուղղված ուղերձ, որը տեղադրվել է մարզադպրոցի հիմքերում։
Նշենք, որ օրեր առաջ Երևանում կայացավ Արթուր Աբրահամի անվան մարզահամալիրի հիմնարկեքի արարողությունը։