ԵՐԵՎԱՆ, 24 ապրիլի – Sputnik. ԱՄՆ–ում քննարկում են ՆԱՏՕ-ի այն դաշնակիցների հարցը, որոնք, Վաշինգտոնի գնահատմամբ, չեն աջակցել Իրանի դեմ գործողությանը։ Այս մասին հայտնում է «Reuters»-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյաների շրջանում մի աղբյուրի և Պենտագոնի ներքին գաղտնի նամակագրությունից մի փաստաթղթի։
Նամակում դժգոհություն են հայտնում, որ մի շարք երկրներ հրաժարվել են ռազմաբազաների հասանելիություն, տեղակայում և թռիչքի իրավունք տրամադրել, ինչն անհրաժեշտ է գործողություններ իրականացնելու համար։
Պաշտոնյան ասել է, որ քննարկվող հնարավոր քայլերի թվում են «խնդրահարույց» երկրների ներկայացուցիչներին ՆԱՏՕ-ի կարևոր և հեղինակավոր պաշտոններից հեռացնելը և Իսպանիայի մասնակցությունը կասեցնելը։ Սա պայմանավորված է նրանով, որ Մադրիդը հրաժարվել է տրամադրել իր տարածքը Իրանին հարվածելու համար` չնայած երկրում ամերիկյան օբյեկտների՝ Ռոտա ռազմածովային բազայի և Մորոն ավիաբազայի առկայությանը։
Նման միջոցները, գործակալության տեղեկություններով, եվրոպացիների արտոնյալ լինելու զգացումը թուլացնելու հստակ ազդանշան կլինեն ՆԱՏՕ–ի դաշնակիցների համար։