ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի – Sputnik. Իրանի անվտանգության ուժերը Պակիստանի հետ սահմանին ահաբեկչական խումբ են ոչնչացրել։ Տեղեկությունը հայտնում է «Tasnim»-ը։
«Իրանական ուժերը ահաբեկչական խումբ են ոչնչացրել Ռասկի սահմանին՝ սպանելով մի քանի զինյալի», – ասվում է հաղորդագրության մեջ։
«Ջայիշ ալ Զուլմ» ահաբեկչական խմբավորման զինյալների խումբը ոչնչացվել է Պակիստանի սահմանով Ռասկ շրջան (Սիստան և Բելուջիստան նահանգ) ներխուժելուց հետո։