ԱՄՆ-ն իրանական առևտրային նավ է գրավել, որը փորձել է ճեղքել շրջափակումը

Նավն այժմ գտնվում է ԱՄՆ վերահսկողության տակ, հայտարարել են ԱՄՆ զինվորականները։
Sputnik
ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է իրանական «Touska» առևտրային նավի գրավման մասին, որը Օմանի ծոցում փորձում էր ճեղքել ԱՄՆ-ի շրջափակումը։
Հրամանատարությունը պնդում է, որ նավն այժմ գտնվում է ԱՄՆ վերահսկողության տակ։
Ապրիլի 13-ին ԱՄՆ ՌԾՈւ–ն սկսեց շրջափակել Հորմուզի նեղուցի երկու կողմերում գտնվող իրանական նավահանգիստներ մտնող և դուրս եկող ողջ ծովային երթևեկությունը, որին բաժին է հասնում համաշխարհային նավթի, նավթամթերքի և հեղուկ բնական գազի մատակարարումների մոտ 20%-ը: Վաշինգտոնը պնդում է, որ Իրանի հետ կապ չունեցող նավերը կարող են ազատ տեղաշարժվել Հորմուզի նեղուցով, եթե նրանք Թեհրանին չեն վճարել անցնելու համար։ Իրանի իշխանությունները չեն հայտարարել վճարման համակարգ ներդնելու մասին, սակայն խոսել են նման ծրագրերից:
Ապրիլի 8-ին Միացյալ Նահանգները և Իրանը հայտարարեցին երկու շաբաթով հրադադարի մասին։ Բանակցությունների առաջին փուլը տեղի է ունեցել Իսլամաբադում ապրիլի 11-ին, սակայն ավարտվել Է անարդյունք:
Այնուամենայնիվ, ապրիլի 17-ին Թեհրանը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցը բաց է բոլոր առևտրային նավերի համար մինչև հրադադարի ավարտը: Դա տեղի է ունեցել Լիբանանում հրադադարի մասին պայմանավորվածության ֆոնին։ Թրամփը սակայն հրաժարվել է վերացնել իրանական նավահանգիստների շրջափակումը, քանի դեռ կողմերը գործարք չեն կնքել։ Ի պատասխան ԻՀՊԿ-ն հայտարարել է նեղուցը փակելու մասին և սպառնացել է հարվածել ցանկացած նավի, որը կփորձի մոտենալ դրան: