Պայթյուն Նուբարաշենի աղբավայրում. տնօրենն ու աշխատակիցը տեղափոխվել են տարբեր հիվանդանոցներ

Տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 ապրիլի – Sputnik. Նուբարաշենի աղբավայրում այսօր պայթյուն է տեղի ունեցել, որին հաջորդել է հրդեհ, կան տուժածներ։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
Նշվում է, որ տուժածներից մեկը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է Այրվածքաբանության ազգային կենտրոն, մյուսը՝ Երևանի մասնագիտացված հիվանդանոցներից մեկը։
«Վիրավորներից մեկն աղբավայրի տնօրեն 36-ամյա Սարգիս Խաչատրյանն է, մյուսը` աղբավայրի աշխատակից 54-ամյա Էդիկ Միսակյանը»,– գրում է կայքը։
Ըստ նախնական տեղեկությունների՝ պայթյունը տեղի է ունեցել պահակակետի հարևանությամբ գտնվող պետքարանի լույսը վառելիս (հավանաբար կուտակված գազերի պատճառով)։
Դեպքի մասին ոստիկանության Նուբարաշենի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին։
Մենք հիմա շնչում ենք ամենաքաղցկեղածին գազերը. Հարություն Ալպետյանը` աղբավայրի խնդրի մասին