Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Ուկրաինայի ԶՈւ–ն հարձակվել է Խերսոնի մարզի վրա. կա 2 զոհ, 3 վիրավոր

ԱԹՍ–ից զինամթերքը բնակելի հատվածի վրա նետելու հետևանքով զոհվել է 1963թ–ին ծնված մի կին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ,16 ապրիլի – Sputnik. Խերսոնի մարզի վրա Ուկրաինայի զինված ուժերի հարձակումների հետևանքով մեկ օրում զոհվել է 2, վիրավորվել՝ 3 մարդ։ Այս մասին Мах հարթակում հայտնել է մարզպետ Վլադիմիր Սալդոն։
Նրա խոսքով` մասնավորապես Վինոգրադովում ԱԹՍ-ից զինամթերքը բնակելի հատվածի վրա նետելու հետևանքով զոհվել է 1963 թվականին ծնված կին։ Եվս մի կին (1952 թվականին ծնված) զոհվել է Կախովկայում մարդատար մեքենային անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։