ԱՄՆ–ն կորցրել է զարգացման ներքին ռեսուրսի հնարավորությունը. Զախարովա

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հիշեցրել է՝ ԱՄՆ-ի համար արտաքին քաղաքականությունը ոչ միայն ընտրական փուլերի բաղկացուցիչ մաս է, այլև նախընտրական արշավների հիմք։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի – Sputnik. ԱՄՆ-ն կորցրել է զարգացման ներքին ռեսուրսի հնարավորությունը, ուստի արտաքին քաղաքականությունը նրա նախընտրական արշավների հիմքն է։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Նրանք (ԱՄՆ-ն. խմբ.) վաղուց կորցրել են ներքին խթանի և զարգացման ներքին ռեսուրսի հնարավորությունը, այն պարզապես չկա։ Ավելի ճիշտ՝ գուցե կա, բայց առայժմ ոչ ոք չի հայտնաբերել։ Այն ինչ-որ փուլում կորսվել է, որովհետև սպառվել է։ Սառված հանքի նման»,- ասել է Զախարովան Sputnik ռադիոկայանի եթերում։
Դիվանագետն ընդգծել է, որ ԱՄՆ-ի համար արտաքին քաղաքականությունը ոչ միայն ընտրական փուլերի բաղկացուցիչ մաս է, այլև նախընտրական արշավների հիմք։
«Նախընտրական արշավն ԱՄՆ-ում (լինի նախագահական, թե Կոնգրեսի) առանց արտաքին ռեսուրսի արդեն վաղուց առաջ չի գնում»,-նշել է նա։
Զախարովայի խոսքով` ԱՄՆ-ի ներքին կոմպոզիցիայի վերջին օրինակը Մոնիկա Լևինսկու շրջազգեստից ինչ-որ բան քամելու փորձն էր։
Հիշեցնենք` 1998 թվականին ԱՄՆ–ի այն ժամանակվա նախագահ Բիլ Քլինթոնը և Սպիտակ տան աշխատակից Մոնիկա Լևինսկին հայտնվեցին սեքսուալ սկանդալի կենտրոնում։