ԵՐԵՎԱՆ, 14 ապրիլի – Sputnik. Ռուսաստանցի գեղասահորդուհի Եվգենյա Մեդվեդևայի տվյալներն ավելացվել են ծայրահեղական ուկրաինական «Խաղաղարար» կայքի բազայում։ Այս մասին պարզել է ՌԻԱ Նովոստին։
Կայքի բազայում ներառվել է նաև գեղասահորդ Ալեքսանդր Էնբերտը։
«Խաղաղարարը» մեղադրել է Մեդվեդևային և Էնբերտին «Ուկրաինայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ ոտնձգության» մեջ։
Ավելի վաղ «Խաղաղարար» բազայում ընդգրկվել էր նաև Միլանի ձմեռային օլիմպիական խաղերի մասնակից Ադելիա Պետրոսյանը։
«Խաղաղարար» կայքը հայտնի է սկանդալային հրապարակումներով, որոնցում նա բերում է լրագրողների, ԴԺՀ–ի և ԼԺՀ–ի աշխարհազորայինների և այլ քաղաքացիների տվյալները՝ նրանց «հայրենիքի դավաճաններ» անվանելով։