Փաշինյանը ընդդիմադիր Մադյարին շնորհավորել է Հունգարիայի ընտրություններում հաղթելու առթիվ

ՀՀ վարչապետը Հունգարիայում անցկացված ընտրություններն անվանել է ժողովրդավարական։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 ապրիլի – Sputnik․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընդդիմադիր Պետեր Մադյարին շնորհավորել է Հունգարիայի խորհրդարանական ընտրություններում հաղթելու կապակցությամբ։
«Իմ սրտանց շնորհավորանքն եմ փոխանցում Մադյարին և հունգարացի ժողովրդին։ Այս ժողովրդավարական ընտրություններն արտացոլում են հունգար ժողովրդի կամքը և երկրի ապագայի վերաբերյալ նրանց տեսլականը»,- գրել է Փաշինյանը X-ում։
Հիշեցնենք` երեկ Հունգարիայում խորհրդարանական ընտրություններ են անցկացվել։ Քվեների 98,9 տոկոսի հաշվարկը ցույց է տալիս, որ Պետեր Մադյարի ընդդիմադիր «Տիսա» կուսակցությանը կողմ է քվեարկել ընտրողների 53,7 տոկոսը, ինչը նշանակում է, որ այդ քաղաքական ուժը ստանում է խորհրդարանի 199 տեղերից 138-ը։
Հունգարիայի վարչապետ Օրբանը հայտնել է, որ պարտվել են խորհրդարանական ընտրություններում