ԵՐԵՎԱՆ,12 ապրիլի - Sputnik.Հայ գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը հարյուր տոկոսանոց արդյունք է ցույց տալիս Լեհաստանում ընթացող շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան:
Առաջին չորս տուրերում Հովհաննիսյանը նույնքան հաղթանակ է տարել։ Հայ շախմատիստը Նույնքան միավոր վաստակած իսպանացի Էդուարդո Իտուրիսագայի հետ կիսում է 1-2-րդ տեղերը:
Հայաստանի մյուս ներկայացուցիչը՝ Շանթ Սարգսյանը, վաստակել է 3,5 միավոր և բաժանում է 3-34-րդ տեղերը: Նույնքան միավոր են վաստակել նաև գրոսմայստերներ ՀայկՄարտիրոսյանը և Էմին Օհանյանը:
Եվրոպայի առաջնությունում Հայաստանից հանդես են գալիս 15 շախմատիստներ:
Նշենք, որ Եվրոպայի առաջնությունն անցկացվում է Լեհաստանի Կատովիցե քաղաքում ապրիլի 7-19-ը: Մրցաշարին մասնակցում են 43 երկրների 502 շախմատիստներ: