Ստեփանավանի ԲԿ–ում լույս աշխարհ է եկել երիտասարդ ընտանիքի 7-րդ երեխան

Ծնողները նորածնին Անի են անվանել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 ապրիլի – Sputnik. Ստեփանավանի բժշկական կենտրոնում ծնվել է երիտասարդ ընտանիքի 7-րդ երեխան։ Լուրը հրապարակվել է ԲԿ–ի ֆեյսբուքյան էջում։
«Փոքրիկն ունի 2 700 գրամ քաշ և 48 սմ հասակ»,– ասված է հաղորդագրությունում։
Ընտանիքի 7-րդ զավակին ծնողներն անվանել են Անի։
Ծնվել է հայրենիքի պաշտպանության համար զոհված Վահե Ասատրյանի քույրիկը. Ավանեսյան