Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Պուտինը Զատկի տոնի առթիվ հրադադար է հայտարարել

Հրադադարը հայտարարվում է ապրիլի 11-ի ժամը 16:00-ից մինչև 2026 թվականի ապրիլի 12-ի օրվա ավարտը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 ապրիլի - Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի որոշմամբ Սուրբ Զատկի տոնի առթիվ ապրիլի 11-ի ժամը 16:00-ից մինչև ապրիլի 12-ի օրվա ավարտը հրադադար է հայտարարվում:
«Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Վլադիմիր Պուտինի որոշմամբ՝ մոտեցող ուղղափառ Զատկի տոնի (Քրիստոսի Հարության) առթիվ հայտարարվում է զինադադար՝ 2026 թվականի ապրիլի 11-ի ժամը 16:00-ից մինչև ապրիլի 12-ի օրվա ավարտը»,-ասված է Կրեմլի կայքում հրապարակված հաղորդագրության մեջ:
Պաշտպանության նախարարին և ՌԴ ԶՈւ Գլխավոր շտաբի պետին հանձնարարվել է այդ ժամանակահատվածում դադարեցնել մարտական գործողությունները բոլոր ուղղություններով:
Զորքերին հանձնարարվել է պատրաստ լինել կանխելու Ուկրաինայի ԶՈւ հնարավոր սադրանքները, ինչպես նաև ցանկացած ագրեսիվ գործողություն:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։