ԱՄՆ-ի և Իսրայելի հերթական հարվածից զոհվել է «Բուշեր» ԱԷԿ-ի պահակը

Արկը ընկել է կայանի մոտ, պայթյունի ալիքից և բեկորներից վնասվել է դրա տարածքում գտնվող շենքերից մեկը։ ԱԷԿ-ի շահագործումը չի խաթարվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի – Sputnik. ԱՄՆ-ի և Իսրայելի հերթական հարվածի հետևանքով զոհվել է «Բուշեր» ԱԷԿ-ի պահպանության ծառայության աշխատակիցը։ Այս մասին հայտնում է IRNA-ն՝ վկայակոչելով Իրանի ատոմային Էներգիայի կազմակերպությունը։
Գործակալության տվյալներով՝ արկն ընկել է կայանի մոտակայքում։ Պայթյունի ալիքից և բեկորներից վնասվել է դրա տարածքում գտնվող շենքերից մեկը։ Ընդ որում, օբյեկտի աշխատանքը չի խափանվել։
Իրանը ՄԱԳԱՏԷ–ին բողոք է հայտնել իր միջուկային օբյեկտներին հասցված հարվածների հարցով
Հիշեցնենք, որ ավելի վաղ Բուշեր ատոմակայանում աշխատող ռուս մասնագետների մի մասը Հայաստանի տարածքով տարհանվել էր Ռուսաստան։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Ռոսատոմ» պետկորպորացիայի ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը, Իրանի «Բուշեր» ատոմակայանից անձնակազմի վերջնական տարհանման շրջանակներում ավելի քան 200 մարդ պետք է լքի կայանը և Հայաստանի միջոցով դուրս գա իրանից:
ԱԷԿ-ում կմնա շուրջ հիսուն կամավոր։ Մինչ այդ պետական կորպորացիան օբյեկտից արդեն տարհանել էր ավելի քան 400 մարդու։ Ավելի վաղ «Բուշեր» ատոմակայանի հարթակը գնդակոծվել էր երեք անգամ՝ մարտի 17-ին, մարտի 24-ին և մարտի 27-ին: Վերջին անգամ զինամթերքի պայթյուն տեղի է ունեցել նաև պոմպակայանի անմիջական հարևանությամբ:
«Բուշեր» ատոմակայանը 3–րդ անգամ է հարձակման ենթարկվել. ՄԱԳԱՏԷ–ն հայտարարություն է արել