«Հայաստանի իշխանությունները կարծում են, որ եթե TRIPP-ը իրականացվի և դառնա Կենտրոնական Ասիա-Եվրոպա երթուղու կամ երթուղիների մաս, ապա անհրաժեշտ է այնպես անել, որ բեռները Սյունիքից և Նախիջևանից հետո անցնեն Երասխով և Գյումրիով, այլ ոչ թե անմիջապես Նախիջևանից դեպի Թուրքիա։ Իսկ Կարս-Նախիջևան ճանապարհի շինարարությունը նախատեսվում է ավարտել, ենթադրաբար, 2029 թվականին։ Հնարավոր է նաև, որ իշխանությունները մտավախություն ունեն, որ «Ռուսական երկաթուղիները» գտնվում է պատժամիջոցների տակ, և դա խնդիրներ կստեղծի։ Այդ մտահոգությունն իրական է, թե առիթ է հանդիսանում այդ երթուղուց խուսափելու և ապագա Կարս-Նախիջևան ճանապարհի օգտագործումը հիմնավորելու համար՝ դժվար է ասել։ Տարբերակներից յուրաքանչյուրը հնարավոր է», – ասաց Պողոսյանը։
«Դա ինքնին հարցականի տակ է, որովհետև նույնիսկ երրորդ երկրների քաղաքացիների համար Թուրքիայի հետ սահմանի բացումը օդում կախված է 2022 թ. հուլիսից և անընդհատ հետաձգվում է։ Անկարան ասում է՝ «սպասեք մեկ ամիս, 2 ամիս»… Ես վստահ չեմ, որ Ադրբեջանն ու Թուրքիան ցանկանում են սահմանների լիարժեք ապաշրջափակում»,– ավելացրեց Պողոսյանը։