Հայտնի է` ով կստանա Տիգրան Քեոսայանի անվան 9–րդ մրցանակը

52–ամյա տղամարդը փրկել է մի աղջկա, որը փորձել է անցնել հորդառատ անձրևից հեղեղված ճանապարհը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 մարտի – Sputnik. «Ռոսիա սեգոդնյա» միջազգային մեդիախմբի և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը հայտնել է, որ կինոռեժիսոր Տիգրան Քեոսայանի անվան հերթական մրցանակը կուղարկվի Դաղստանի բնակիչ Աբդուրահման Աբդուրահմանովին, որը հեղեղումների ժամանակ մի երեխայի է փրկել։
«Տիգրանի անվան 9–րդ մրցանակը մենք տալիս ենք Աբդուրահման Աբդուրահմանովին, որը Մախաչկալայում փրկել է մի աղջկա, որին քիչ էր մնում` քշեր ջրի հոսքը»,– գրել Է Սիմոնյանը սոցցանցերում:
Երեխան Մախաչկալայում փորձել է անցնել ճանապարհը, որը մարտի 28–ին հեղեղվել է հորդառատ անձրևի հետևանքով: 6 տարեկան աղջնակը տատիկի հետ է եղել, որը չի կարողացել պահել թոռնուհուն: Նրան մահից փրկել է արագ սննդի կետի 52–ամյա աշխատակից Աբդուրահման Աբդուրահմանովը։ Տղամարդը նկատել է սառը ջրի մեջ գտնվող աղջկան, նետվել ջրի հոսքի մեջ և դուրս բերել փոքրիկին։
Նախորդ մրցանակը ստացել էր զինծառայող Սերգեյ Յարաշևը, որն ավելի քան երկու ամիս Գրիշինոյի շրջանում Ուկրաինայի զինված ուժերի գրոհների ներքո միայնակ պահել էր դիրքը։
Հիշեցնենք` Մարգարիտա Սիմոնյանը Տիգրան Քեոսայանի անվան մրցանակ է սահմանել, երբ իմացել է Օրենբուրգի Բուգուրուսլան քաղաքի դաստիարակչուհիներ Լիա Գալեևայի և Լյուդմիլա Պլատոնովայի պատմությունը. նրանք, վտանգելով իրենց կյանքը, երեխաներին պաշտպանել են դանակով տղամարդուց: Մրցանակի չափը մեկ միլիոն ռուբլի է: Մրցանակակիրներին ընտրում է անձամբ Սիմոնյանը։
Տիգրան Քյոսայանի անվան մրցանակը կբաժանվի պատուհանից ընկած երեխայի կյանքը փրկողների միջև