Պայթյուն Սևաստոպոլի բնակելի շենքերից մեկում. մահացածներ և տուժածներ կան

Պայթյունից հետո հրդեհ է բռնկվել։ Տեղում աշխատում են փրկարարները։
Sputnik
Սևաստոպոլի բնակելի շենքերից մեկում պայթյուն է որոտացել, որի հետևանքով 2 մարդ մահացել է, 8-ը՝ վնասվածքներ ստացել: Այս մասին հայտնում է մարզպետ Միխայիլ Ռազվոզժաևը։
Պայթյունի հետևանքով վնասվել է նաև հարևան տունը։ Կատարվածի պատճառները պարզվում են ։
Մոտակայքում գտնվող դպրոցում ժամանակավոր տեղավորման կետ է բացվել:
Ռուսաստանի ԱԻՆ մամուլի ծառայությունը հայտնում է, որ պայթյունից հետո հրդեհ է բռնկվել, որն ամբողջությամբ մարվել է:
Կոլումբիայում ինքնաթիռի կործանման հետևանքով 66 մարդ է մահացել. ԶԼՄ