ՌԴ–ից Ադրբեջանի տարածքով հացահատիկի նոր խմբաքանակ է ուղարկվել Հայաստան

488 տոննա հացահատիկով բեռնված 7 վագոններն առաջիկայում կժամանեն Այրումի կայարան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 մարտի – Sputnik. Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով հացահատիկի ևս մեկ խմբաքանակ է ուղարկվել Հայաստան։ Այս մասին հայտնում են են ադրբեջանական ԶԼՄ–ները:
Այս մատակարարման շրջանակում 488 տոննա հացահատիկով բեռնված 7 վագոն է ուղարկվել Հայաստան։ Սա այս երթուղով Ադրբեջանի և Վրաստանի տարածքով մատակարարվող արդեն հինգերորդ խմբաքանակն է։ Նշենք, որ այս երթուղով ավելի քան 22 հազար տոննա հացահատիկ (320 վագոն) և մոտ 610 տոննա պարարտանյութ է (9 վագոն) արդեն տեղափոխվել Հայաստան։
Հիշեցնենք` շուրջ 35 տարվա դադարից հետո առաջին անգամ 2025 թվականի նոյեմբերի 6-ին Ադրբեջանի տարածքով 1000 տոննա ռուսական ցորեն հասավ Հայաստան։ Նոյեմբերի 7-ի լույս 8-ի գիշերը Ադրբեջանի տարանցիկ ճանապարհով Հայաստան հասավ նաև ղազախական ցորենը։
ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով Հայաստան հացահատիկի տեղափոխումը կանոնավոր է դարձել. Սերգեյ Պավլով