ՀՀ և ՌԴ պաշտոնյաները երկաթուղային ենթակառուցվածքների հետ կապված հարցեր են քննարկել

Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել քննարկումները շարունակելու վերաբերյալ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի – Sputnik. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը ընդունել է ՌԴ տրանսպորտի նախարարի տեղակալ Դմիտրի Զվերևի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին տեղեկացնում է նախարարության մամուլի ծառայությունը:
ՌԴ տրանսպորտի նախարարի տեղակալ Դմիտրի Զվերևի գլխավորած պատվիրակությունը ՀՀ ՏԿԵՆ–ում
«Հանդիպման ընթացքում քննարկվել են «Գյումրի-Ախուրիկ-Թուրքիայի Հանրապետության սահման» և «Երասխ-Ադրբեջանի Հանրապետության Նախիջևանի Ինքնավար Հանրապետության սահման» երկաթուղային ենթակառուցվածքների վերականգնման և շինարարության հետ կապված հարցերը։ Անդրադարձ է կատարվել նաև ավտոմոբիլային տրանսպորտի և օդային փոխադրումների ոլորտներում համագործակցության ներկա մակարդակին»,- ասված է հայտարարությունում։
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյան
Նախարարությունից հայտնում են, որ կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել քննարկումները շարունակելու վերաբերյալ։
ՌԴ տրանսպորտի նախարարի տեղակալ Դմիտրի Զվերևը ՀՀ ՏԿԵՆ–ում
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկել էր ՌԴ գործընկերներին վաճառել Հայաստանի երկաթուղիների կոնցեսիոն կառավարումը Երևանի և Մոսկվայի համար բարեկամ երկրի։ Նա նաև բարձրացրել էր Ադրբեջանի և Թուրքիայի հետ սահմանային երկաթուղային հանգույցների վերականգնման հարցը, որոնք չեն գործում 90-ականների սկզբից։
«Ռուսական երկաթուղիները» պատրաստ է ՀՀ-ում գործել նաև ապաշրջափակումից հետո. փորձագետ
Հայկական երկաթուղիները ՀԿԵ-ի կոնցեսիոն կառավարմանն է հանձնվել 30 տարով 2008 թվականի փետրվարին՝ ևս 10 տարի երկարաձգելու իրավունքով։