Սպանություն Գեղարքունիքում. մահացածը 20–ամյա տղա է

Կայքի տեղեկություններով՝ մահացածին զանգահարել և կանչել են Սևան և առանց որևէ բան քննարկելու, միանգամից նրան դանակի հարվածներ են հասցրել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 փետրվարի – Sputnik․ Այսօր՝ փետրվարի 21-ին, սպանություն է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

«Ժամը 13:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Գեղարքունիքի վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ դանակահարված վիճակում Սևանի բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի»,–գրում է կայքը։

Արդեն հիվանդանոցում բժիշկները քրեական ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում և ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։
Քրեական ոստիկանները պարզել են, որ վիրավորը Տավուշի մարզի բնակիչ 20-ամյա Արամ Խաչատրյանն է, որը հիվանդանոց է տեղափոխվել Սևան քաղաքի կենտրոնական հրապարակից։
Մինչ իրավապահները կպարզեին դեպքի հանգամանքները, հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ վիրավորը գիտակցության չգալով` մահացել է։
Աջափնյակի կրակոցների դեպքով հանրային քրեական հետապնդում է հարուցվել 1 անձի նկատմամբ
Կայքի տեղեկություններով՝ մահացածին զանգահարել և կանչել են Սևան և առանց որևէ բան քննարկելու, միանգամից նրան դանակի հարվածներ են հասցրել։
Դեպքի փաստով ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Գեղարքունիքի մարզի քրեական ոստիկանները ու Սևանի քննչական բաժնի քննիչները պարզել են դեպքի հանգամանքները և հայտնաբերել կասկածյալներից 2-ին։