«Ես ներքուստ գիտեի, որ քրեական դատարանը, այնուամենայնիվ, ոչ լավ իշխանության ձեռքում միշտ լծակ է լինում, և նախկինների օրոք էլ, այսպես ասած, խաղաղ չեն եղել այս հորիզոնները, երբ որ գործը վերաբերել է քաղաքական հնչողություն ունեցող գործին։ Բայց որ քաղաքացիական դատարանը կարող է նման որոշումներ կայացնել, չէի պատկերացնում․․․ Հայցի մուտքագրումից հետո գրել էի, թե ուզում եմ պատկերացնել այդ հայցը կարդացող դատավորի դեմքը (գրառում էր կատարել Արման Սարոյանի (նախկինում՝ Գևորգ սրբազան) հայցի մուտգաքրումից հետո. խմբ․)։ Պարզվեց՝ այդ հայցի առարկան կարդացող էլ կա, վարույթ ընդունող էլ, վարույթի շրջանակում հայցի ապահովման միջոց կիրառող էլ, որոշումը հարկադիր կատարման ծառայություն ուղարկող էլ, այդ որոշման հիմքով քրեական վարույթ նախաձեռնող էլ և այդ քրեական վարույթի շրջանակներում Ամենայն հայոց կաթողիկոսի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու որոշում կայացնող էլ»,- ասաց Ֆարմանյանը։