ԵՐԵՎԱՆ, 14 փետրվարի – Sputnik. Այսօր Երևանի բաղրամյան պողոտայում մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Ժամը 03:00-ի սահմաններում Երևանի բնակիչ 26-ամյա Վահե Գ.-ն իր վարած «Changan» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Երևանի բնակիչ 45-ամյա Արթուր Մ.-ին։
Վարորդը զանգել է շտապօգնություն, դեպքի վայր ժամանած բժիշկների հերթապահ խումբն արձանագրել է հետիոտնի մահը։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։
Լրատվամիջոցի տեղեկություններով՝ մահացածն աշխատում էր «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկում և իր գործընկերների հետ մաքրման աշխատանքներ էր իրականացնում Բաղրամյան պողոտայում։