Հայ առաքելական սուրբ եկեղեցիների բակերում վառվել են Տեառնընդառաջի խարույկները։ Sputnik Արմենիայի տեսանյութում երևում է, թե ինչպես են երիտասարդները շուրջպար բռնել Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու բակում և ցատկում կրակի վրայով։
Հայ առաքելական եկեղեցին ամեն տարի փետրվարի 14-ին՝ Քրիստոսի սուրբ ծննդյան օրվանից 40 օր հետո, նշում է քառասուն օրական մանուկ Հիսուսին տաճարին ընծայաբերելու տոնը՝ Տեառնընդառաջը։
Տոնի նախօրեին` երեկոյան ժամերգությունից հետո, կատարվում է նախատոնակ: Այն ավետում է Տերունի տոնի սկիզբը: Սովորաբար նախատոնակի արարողության ավարտին կատարվում է Անդաստանի արարողություն, որի ընթացքում օրհնվում են աշխարհի չորս ծագերը: Անդաստանին հաջորդում է մոմերի օրհնության արարողությունը: Եկեղեցու կանթեղներից վերցված կրակով եկեղեցիների բակերում վառվում են խարույկներ` իբրև Քրիստոսի լույսի խորհրդանիշ: