ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի – Sputnik. ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Մոսկվայում այսօր հանդիպել է «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովի հետ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ Ազգային ժողովի մամուլի ծառայությունը։
Ալեն Սիմոնյանի հանդիպումը «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովի հետ
© Photo : official site of the Parliament of RA
Նշվում է, որ Սիմոնյանը Լիխաչովի հետ հանդիպել է Ռուսաստանի Դաշնություն կատարած պաշտոնական այցի շրջանակում։
«Զրուցակիցները քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր»,– ասված է պաշտոնական հաղորդագրության մեջ:
Ալեն Սիմոնյանի հանդիպումը «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովի հետ
© Photo : official site of the Parliament of RA
Հիշեցնենք, որ 2023 թվականին «Ռոսատոմ սերվիսը» և «Հայկական ԱԷԿ» ՓԲԸ-ն համաձայնագիր են կնքել Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետը մինչև 2036 թվականը երկարաձգելու մասին:
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը 2026 թվականի փետրվարի 4–7-ը պաշտոնական այցով կգտնվի Ռուսաստանի Դաշնությունում։
Փետրվարի 6–ին Սիմոնյանին ընդունել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ ՀՀ ԱԺ խոսնակը հանդիպում է ունեցել նաև Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ։