«Վենեսուելայում գաղտնի զենք է կիրառվել, որը շարքից հանել է անգամ մարդկանց»․ Թրամփ

ԱՄՆ նախագահը պարծեցել է, որ երբ «գաղտնի զենքը» միացվել է, ամեն ինչ դադարել է աշխատել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի – Sputnik․ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին և նրա կնոջը՝ Սիլիա Ֆլորեսին առևանգելու ժամանակ ԱՄՆ-ն նոր, գաղտնի զենք է կիրառել, որը ժամանակավորապես շարքից հանել է ոչ միայն սարքավորումները, այլև մարդկանց։ NBC-ի երեկոյան նորություններին տված հարցազրույցում այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Ավելին` ԱՄՆ նախագահը հպարտացել է, որ հենց ինքն է նոր զենքի համար անվանում որոշել՝ «discombobulator», որ թարգմանաբար նշանակում է «ապակողմնորոշիչ»։
«Դա իմ որոշած անունն էր, ես շատ հպարտ եմ այդ անունով։ Ամեն ինչ ապակողմնորոշված վիճակում էր։ Գիտեք՝ գործնական գրեթե ոչ մի կրակոց չի եղել։ Նրանք պատրաստ էին, իսկ երբ մենք եկանք, նրանք ոչինչ չէին կարող անել։ Այդ զենքն անջատեց ամեն ինչ: Ոչինչ չի աշխատել, նույնիսկ մարդկանց մեջ: Նա մարդկանց նոկաուտի ենթարկեց։ Դե, այսպես ասենք։ Մենք շատ դժվարին իրավիճակում ոչ մի սարք չկորցրինք, այն դեպքում, որ նրանք լավ մարտիկներ են, գերազանց մարտիկներ (նկատի ունի վենեսուելացիներին. խմբ․)։ Շատ վատ իրավիճակում դա ռազմական բազա էր՝ Հարավային Ամերիկայում ամենամեծը։ «Դեսկոմբոբուլյատորը» պարզապես ամեն ինչ նոկաուտի ենթարկեց»,- հայտարարել է Թրամփը։
Միաժամանակ ԱՄՆ նախագահը նշել է, թե իրեն իրականում չի կարելի այս ամենի մասին պատմել։
Հիշեցնենք` հունվարի 3-ին հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ն օդային հարձակում է գործել Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասի վրա, և ամերիկացի զինվորականներն առևանգել են երկրի ղեկավար Նիկոլաս Ռոդրիգեսին և նրա կնոջը։ ԱՄՆ-ում Մադուրոյին «թմրաահաբեկչության» և կոկաինի մաքսանենգության մեղադրանքներ են առաջադրվել: Դատարանում Մադուրոն և Ֆլորեսը մերժել են ներկայացված բոլոր մեղադրանքները:
Վենեսուելայի Գերագույն դատարանը պետության ղեկավարի լիազորությունները ժամանակավորապես փոխանցել է փոխնախագահ Դելսի Ռոդրիգեսին: Նա հունվարի 5-ին պաշտոնապես ստանձնել է նախագահի պաշտոնակատարի պաշտոնը: