ԵՐԵՎԱՆ, 24 հունվարի – Sputnik. Աբու Դաբիում երկրորդ օրն ավարտվել է Ուկրաինայի հարցով եռակողմ աշխատանքային հանդիպումը։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Ռուսաստանի պատվիրակությունը՝ Իգոր Կոստյուկովի գլխավորությամբ, Ուկրաինայի հարցով բանակցություններից հետո վերադարձել է Աբու Դաբիի հյուրանոց։
Գործակալության թղթակիցը հայտել է նաև, որ ամերիկյան պատվիրակության ներկայացուցիչներն էլ բանակցություններից հետո ուղևորվել են օդանավակայան:
Axios պարբերականի տվյալներով՝ Աբու Դաբիում Ուկրաինայի հարցով բանակցությունների հաջորդ փուլը կարող է տեղի ունենալ հաջորդ շաբաթ:
Հունվարի 23-ին Աբու Դաբիում (ԱՄԷ) կայացել է Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի անվտանգության հարցերով եռակողմ աշխատանքային խմբի առաջին նիստը: Հունվարի 24-ին այն շարունակվել է։ Ավելի վաղ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել էր, որ խմբում ընդգրկված են ՌԴ պաշտպանության նախարարության ղեկավարության ներկայացուցիչները՝ Գլխավոր շտաբի գլխավոր վարչության պետ, ծովակալ Իգոր Կոստյուկովի գլխավորությամբ: