Փորձել են Հայաստանից Իրան 7 հազար տուփ չհայտարարագրված ծխախոտ տեղափոխել․ ՊԵԿ

Կազմվել է մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություն:
Sputnik
Հայաստանից Իրան փորձել են խոշոր խմբաքանակի չհայտարարագրված ծխախոտ տեղափոխել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ օրերս Իրանից «Ագարակ» սահմանային անցակետ են ժամանել մարդատար տրանսպորտային միջոցներ տեղափոխող երկու ավտոքարշակներ՝ մեքենաներ տեղափոխելու համար։
«ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերից ստացված օպերատիվ տեղեկությունների համաձայն՝ «Ագարակ» անցման կետի մաքսային ծառայողները իրականացրել են տրանսպորտային միջոցների զննություն: Ավտոքարշակների վրա տեղադրված տրանսպորտային միջոցների սրահներից դուրս է բերվել չհայտարարագրված հայկական արտադրության ծխախոտային արտադրանքի խոշոր խմբաքանակ՝ 7 հազար տուփ ծխախոտ»,- հայտնում են ՊԵԿ-ից։
Դեպքի առնչությամբ կազմվել է մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություն:
Երևանում գործող սպորտային ակումբը 8.6 մլրդ դրամի շրջանառություն է թաքցրել. ՊԵԿ