ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի – Sputnik. Բաքվում այսօր շարունակվել է Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների և մյուս գերիների շինծու դատավարությունը, որի ժամանակ նրանցից մի քանիսը հանդես են եկել եզրափակիչ ելույթներով։ Հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Բակո Սահակյանը Բաքվի դատարանում
© Photo
Նշվում է, որ այսօր իր եզրափակիչ ելույթն է ավարտել ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը։ Ինչպես նաև եզրափակիչ ելույթներով են հանդես եկել Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը։ Նրանք նույնպես չեն ընդունել Բաքվի մեղադրանքները։
Լևոն Մնացականյանը Բաքվի դատարանում
© Photo
Արկադի Ղուկասյանը, մասնավորապես, հայտարարել է, որ հանցավոր չի համարում «Խորհրդային Ղարաբաղ» թերթի գործունեությունը, որտեղ ժամանակին աշխատել է որպես գլխավոր խմբագրի տեղակալ։
Նշենք, որ Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանն արդեն հանդես է եկել վերջին խոսքով ու չի ընդունել իր մեղադրանքները։
Դավիթ Իշխանյանը Բաքվի դատարանում
© Photo
«Նիստը» կշարունակվի դեկտեմբերի 26-ին:
Հիշեցնենք` 2025–ի հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը»: Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք:
Նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է առանձին վարույթով:
Արցախի ռազմաքական ղեկավարները Բաքվի դատարանում
© Photo
Հիշեցնենք նաև, որ Բաքվի բանտերում գտնվող հայ գերիները հայտնվել են կատարյալ մեկուսացման մեջ. որևէ միջազգային անկախ կառույց նրանց չի տեսակցում։ Նրանց պահման, առողջական և հոգեբանական վիճակի մասին տեղեկություններ չկան։
Արցախի ռազմաքական ղեկավարները Բաքվի դատարանում
© Photo
Բաքուն պաշտոնապես հաստատում է 23 հայերի գերեվարման փաստը, որոնցից 17-ն այնտեղ են հայտնվել Արցախի դեմ Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայից հետո: Նրանց թվում են Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչները` Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը, Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը, ԼՂ ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը, Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանն ու Արայիկ Հարությունյանը։