Գարեգին Երկրորդը զանգերի ղողանջների ներքո մտավ Մայր տաճար. միասնական աղոթքը սկսվեց

Միասնական աղոթքին զուգահեռ չեն դադարում Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի տարածքում հավաքվածների վանկարակումները։
Sputnik
Ամենայն հայոց Գարեգին երկրորդը հոգևորականների ուղեկցությամբ և զանգերի ղողանջների ներքո մտավ Էջմիածնի Մայր տաճար։ Տարածքում հավաքված հարյուրավոր մարդիկ այդ պահին վանկարկում էին. «Վեհափառ, վեհափառ»։
Երեկ հայտնի դարձավ, որ Գարեգին Բ–ի հրաժարականը պահանջող 10 եպիսկոպոսները պատրաստվում են գնալ Մայր աթոռ։ Միաժամանակ Արագածոտնի թեմը հայտնեց, որ դեկտեմբերի 18-ին Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցում նախատեսված միասնական ժամերգությունը տեղափոխվում է և տեղի է ունենալու Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում։
Գարեգին Բ-ի աջակիցներն ու հակառակորդները Էջմիածնում. ի՞նչ է կատարվում Մայր աթոռի տարածքում
Այս պահին Մայր տաճարում միասնական աղոթք է հնչում, իսկ դրսում հավաքվածները շարունակվում են «վեհափառ» վանկարկել։
Հիշեցնենք` տևական ժամանակ է` ՀՀ իշխանությունը արշավ է սկսել եկեղեցու ու հատկապես կաթողիկոսի դեմ։ Ճաղերի հետևում են «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ սրբազանը, Մայր աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։