Քաղաքացիները «Զվարթնոցում» ծափերով դիմավորեցին Ֆրանսիայից վերադարձող Գարեգին Բ–ին

Կաթողիկոսին քաղաքացիները դիմավորեցին «վեհափառ» վանկարկելով, հոգևորականները սկսեցին շարականներ երգել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի – Sputnik. Մի խումբ քաղաքացիներ «Զվարթնոց» օդանավակայանում ծափերով դիմավորեցին Ֆրանսիայից վերադարձող Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին 2–րդին։
Նրանք մտավախություն ունեին, որ եպիսկոպոսաց ժողովից առաջ իրավապահները հնարավոր է` հենց օդանավակայանում ձերբակալեն կաթողիկոսին։
Կաթողիկոսին քաղաքացիները դիմավորեցին «վեհափառ» վանկարկելով։ Հոգևորականները սկսեցին շարականներ երգել։
Նշենք, որ նրա հետ նույն օդանավի մեջ է եղել նաև ՀՀ–ում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը։
Հիշեցնենք` տևական ժամանակ է` ՀՀ իշխանությունը արշավ է սկսել եկեղեցու ու հատկապես կաթողիկոսի դեմ։ Ճաղերի հետևում են «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ սրբազանը, Մայր աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։