Ռոբոտ բժիշկներ, փրկարարներ, շինարարներ. Մասկը ԱԲ–ով գեներացված տեսանյութ է հրապարակել

ԶԼՄ-ներն ավելի վաղ գրել էին, որ Իլոն Մասկը մտադիր է 2026-ի վերջին ձեռնամուխ լինել ռոբոտների բանակի ստեղծմանը։
Sputnik
Ամերիկացի գործարար Իլոն Մասկը X սոցցանցի իր էջում հրապարակել է արհեստական բանականության կողմից ստեղծված ռոբոտների տեսանյութ:
Կադրերում երևում է, թե ինչպես են Optimus մարդանման հումանոիդ ռոբոտները, որոնք արտադրում է իր Tesla ընկերությունը, կատարում շինարարների, բժիշկների, ոստիկանների, խոհարարների և նույնիսկ պոկեր խաղացողների գործառույթներ:
Արհեստական բանականությամբ աշխատող ռուսական առաջին ռոբոտը պարել է Պուտինի համար
Գործարարը դեռ չի մեկնաբանել, թե ինչի հետ է կապված հրապարակումը։ Տեսանյութի բնօրինակը նա վերցրել է սոցցանցի օգտատերերից մեկից։
Ավելի վաղ Մասկը հայտարարել էր, որ Optimus-ը կկարողանա վերացնել աղքատությունը և մարդկանց ապահովել համընդհանուր բարձր եկամտով:
Wired պարբերականը գրել է, որ միլիարդատերը պլանավորում է ռոբոտների բանակի ստեղծումը սկսել 2026-ի վերջին։
ԱԲ կենտրոն Հայաստանում․ Firebird ընկերությունը կներդնի առաջին 500 մլն դոլարը