Վթար Արագածոտնի մարզում. 3 մարդ մահացել է, 3–ը` վնասվածքներ ստացել

Իրավապահները պարզում են վարորդների, մահացածի և տուժածների ինքնությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 նոյեմբերի – Sputnik․ Արագածոտնի մարզում ավտովթար է տեղի ունեցել, որի հետևանքով 3 մարդ մահացել է, 3-ը` վնասվածքներ ստացել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
Ըստ կայքի`ժամը 17:40-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհին բախվել են «Mercedes» և «GAZ 3110» մակնիշի ավտոմեքենաները:
Բախման հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 4–ին տեղափոխել են «Ապարան» բժշկական կենտրոն: Նրանցից մեկը մահացել է հիվանդանոցում։
Նախաձեռնվել է քրեական վարույթ, պարզվում է մահացածների և տուժածների ինքնությունը:
Ուսանողների հետ ԲՊՀ որևէ աշխատակից չի եղել․ մանրամասներ Տավուշում ավտոբուսի վթարի մասին