Իրավունքի խախտումներն ավելի են լկտիանալու․ Արա Զոհրաբյան

Փաստաբանները տեղի ունեցող խախտումների մասին տեղեկատվություն են փոխանցել միջազգային կառույցներին և հույս ունեն, որ շուտով արդյունքներ կլինեն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի – Sputnik․ Ներկայում տեղի ունեցող իրավական խախտումներն ավելի են սրվելու ու լկտիանալու։ Փաստաբանների պալատի հրավիրած մամուլի ասուլիսում այս մասին ասաց փաստաբան Արա Զոհրաբյանը։
Նրա խոսքով՝ նման մասշատբի խախտումներ նախկինում երբևէ չեն եղել։
«2001թ․ փաստաբան եմ և ներկայացրել եմ շատ մարդկանց իրավունքներ՝ նաև ընդդեմ իշխանությունների։ Այո, նախորդ երկու իշխանությունների ժամանակ էլ ներկայացրել եմ մարդկանց շահեր, որոնք խնդիրներ են ունեցել և, բնականաբար, իրենց նկատմամբ էլ ապօրինություններ էլ են թույլ տվել։ Չեմ ասում՝ այն ժամանակ լավ էր, հիմա լավ չի, էն ժամանակ էլ վատ դրսևորումներ եղել են։ Բայց էն ժամանակ իշխանությունը ժողովրդից վախենում էր, վախ կար, լրագրողներից էին վախենում, որ էդ վատ արարքը կարող է հստակ ներկայացվի։ Այս իշխանությունները, ցավոք, այդ վախը չունեն։ Չեն վախենում ոչ մի բանից ու չեն էլ ամաչում»,- ասաց Զոհրաբյանը։
Փաստաբաններ Արա Զոհրաբյանն ու Վարազդատ Հարությունյանը մանրամասներ ներկայացրին փաստաբաններ Ալեքսանդր Կոչուբաևի, Ռուբեն Մխիթարյանի գործերից, Զոհրաբյանը խոսեց նաև Արագածոտնի թեմում տեղի ունեցած ձերբակալությունների, թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի և Մուղնիի եկեղեցու հոգևոր հովիվ տեր Գարեգին Արսենյանի կալանավորումների մասին՝ շեշտադրելով տեղի ունեցած իրավական խախտումները։
Արշավ եկեղեցու դեմ

Տևական ժամանակ է` ՀՀ իշխանությունը արշավ է սկսել նաև եկեղեցու ու հատկապեսկաթողիկոսիդեմ։ Ճաղերի հետևում են «Սրբազան պայքար» շարժման առաջնորդԲագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, Շիրակի թեմի առաջնորդՄիքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Արագածոտնի թեմի առաջնորդՄկրտիչ սրբազանը և Արագածոտնի թեմի դիվանապետԳարեգին Արսենյանը։

Փաստաբան Վարազդատ Հարությունյանը նշեց նաև, որ աշխատում են միջազգային տարբեր կառույցներին կատարվածի մասին իրազեկելու ուղղությամբ` հույս հայտնելով, որ արդյունքները երկար չեն սպասեցնի։
«Վերջին շրջանում տեղի է ունենում ոտնձգություն փաստաբանների և փաստաբանական աշխատանքի նկատմամբ։ Ունենք 2900 գործող փաստաբաններից բաղկացած համայնք։ Հավաստիացնում եմ, որ սա ուղղակի հետք է թողնում իրավական պաշտպանության որակի վրա»,- ասաց Փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը։
Նա նշեց, որ Հայաստանը վավերացրել է միջազգային մի շարք կարևոր փաստաթղթեր, կան նաև սահմանադրական կարգավորումներ, որոնք ուղղակի հակասության մեջ են տեղի ունեցող գործողությունների հետ։
Բաբայանը շեշտեց՝ ապշած է միջազգային կառույցների լռությունից։
Հիշեցնենք` իրավապահները փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևին բերման ենթարկեցին հոկտեմբերի 16-ին Շենգավիթի դատարանից։ Ըստ տեղեկությունների` պատճառը նրա ֆեյսբուքյան կոշտ գրառումն է Մկրտիչ սրբազանի լուսանկարով։
Քննչական կոմիտեն ավելի ուշ հայտնեց, որ Կոչուբաևին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 490-րդ հոդվածի 2-րդ մասով (դատավորի, դատախազի, քննիչի մասին արատավորող, նշված անձանց իրավունքներին ու օրինական շահերին այլ վնաս պատճառող տեղեկություն հրապարակելը՝ կապված նշված անձանց օրինական ծառայողական կամ մասնագիտական գործունեության հետ): Հոկտեմբերի 17-ին հայտնի դարձավ, որ նա 2 ամսով կալանավորվել է։
Հոկտեմբերի 20-ին էլ ուժայինները ներխուժեցինԳյումրու քաղաքապետարան, որպեսզի բերման ենթարկեն համայնքապետ Վարդան Ղուկասյանին։ Այդ ընթացքում քաշքշուկ սկսվեց համայնքապետարանի շենքը շրջապատած ոստիկանների ու համայնքապետի կողմնակիցների միջև։ Ուժայինները23 մարդուձերբակալեցին, այդ թվում` «Մեր ձևով» ժողովրդական շարժման անդամ, իրավաբան, փաստաբան Ռուբեն Մխիթարյանին, որն իրականացնում էր իր մասնագիտական պարտականությունները։ Մխիթարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքիերկու հոդվածներով։
Հոկտեմբերի 23–ին հայտնի դարձավ, որ Մխիթարյանը 2 ամսով կալանավորվել է։