Ղազարավանի Սուրբ Նարեկ եկեղեցում միասնական ժամերգություն և աղոթք է կատարվել Արագածոտնի թեմի կալանավորված առաջնորդ Մկրտիչ սրբազանի, դիվանապետ Գարեգին Արսենյանի և ամենքի համար։
Ամեն հինգշաբթի` ժամը 18:00-ին, թեմի եկեղեցիներից մեկում միասնական աղոթք ու ժամերգություն է լինելու, հաջորդը նախատեսված է Օշականում։
Հիշեցնենք` տևական ժամանակ է` ՀՀ իշխանությունը արշավ է սկսել նաև եկեղեցու ու հատկապես կաթողիկոսի դեմ։ Ճաղերի հետևում են «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ սրբազանը և Արագածոտնի թեմի դիվանապետ Գարեգին Արսենյանը։