Աղմկահարույց ձայնագրության հիմքով, որտեղ նշվում է Վեհափառի անունը, քրվարույթ է նախաձեռնվել

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ն. Արխիվային լուսանկար
Համացանցում ձայնագրություն է տարածվել, որտեղ ենթադրաբար Աղան աբեղան դժգոհում է, որ իրեն ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ն ստիպում է մասնակցել հակաիշխանական ցույցերի:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 հոկտեմբերի – Sputnik. Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի և նախկին քահանա, կաթողիկոսի նախկին գավազանակիր Հայր Աղան Երնջակյանի` համացանցում տարածվող ձայնագրության վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից։

Հայտնել էինք, որ համացանցում ձայնագրություն է տարածվել, որտեղ ենթադրաբար Աղան աբեղան դժգոհում է, որ իրեն ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ն ստիպում է մասնակցել հակաիշխանական ցույցերի: Ձայնագրությունում Աղան աբեղա Երնջակյանը Նաթան սրբազանին դժգոհում էր նաև կաթողիկոսի` իր համար ընտրված ծառայության վայրից։

«Հաղորդման առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելը կամ հարկադրելը, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելը)»,– հայտնեցին ՔԿ–ից:
Հիշեցնենք` տևական ժամանակ է` ՀՀ իշխանությունը արշավ է սկսել նաև եկեղեցու ու հատկապես կաթողիկոսի դեմ։ Կալանավորված են «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ սրբազանը և Արագածոտնի թեմի դիվանապետ Գարեգին Արսենյանը։