2024թ–ին կազմակերպված մի քննարկման ժամանակ Միքայել սրբազանը հայտարարել էր, թե ՀՀ երկրորդ և երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին ասել է՝ մի՞թե այդքան տարիներ երկիրը ղեկավարելուց հետո իրենց հավատարիմ գեներալ չունեն, որ գա, իրենց կողքին կանգնի, հեղաշրջում անեն։
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբքրեական գործ է հարուցվելիշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։
«Ըստ ԵԽԽՎ բանաձևի հինգ չափանիշների՝ անձը քաղաքական բանտարկյալ է, եթե նրա կալանավորումն իրականացվել է խոսքի, համոզմունքների կամ հավաքների ազատության խախտմամբ, իրականացվել է բացառապես քաղաքական շարժառիթներով, եղել է անհամաչափ, խտրական կամ անարդար դատավարական գործընթացի արդյունք»,– գրել է Էդմոն Մարուքյանը։