Ուժային կառույցների ամբողջ պոտենցիալն ուղղված է ընդդիմախոսներին լռեցնելուն․ «Մեր ձևով»

Միքայել սրբազանը դատապարտվեց 2 տարվա ազատազրկման իշխանություններին քննադատելու համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի – Sputnik․ Հայաստանի ուժային կառույցների ամբողջ պոտենցիալն այսօր ուղղորդված է իշխանության ընդդիմախոսներին լռեցնելու համար։ Այս մասին նշված է «Մեր ձևով» շարժման տարածած հայտարարության մեջ, որում անդրադառնում են Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ այսօր կայացված դատավճռին։
«Հայաստանում, ազգությամբ հայ դատավորի կողմից այսօր դատապարտվեց 2 տարվա ապօրինի ազատազրկման՝ գործող իշխանություններին քննադատության համար։ Սա ուղղակի խայտառակություն է։ Երկաթյա մանդատը մուրճ չէ, այլ ձեռնաշղթաներ են հայ ժողովրդի ձեռքերին»,- նշված է հայտարարության մեջ։
Ընդգծվում է՝ Հայաստանում իրավապահ մարմինները պետք է զբաղվեն իրենց հիմնական գործունեությամբ։ Շարժման պատասխանատուները վստահ են, որ շուտով այդպես էլ լինելու է։
Հիշեցնենք` Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։ Նա կալանավորվել է հունիսի 28–ին։
Այսօր` հոկտեմբերի 3–ին, Առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմինե Մելիքսեթյանը հրապարակեց Միքայել սրբազանի դատավճիռը. նա մեղավոր ճանաչվեց ու դատապարտվեց 2 տարվա ազատազրկման։